ԱշխարհՄամուլ

Ամերիկահայերը ամենաշատն են աջակցում Նիկոլ Փաշինյանին

Ամերիկահայերը ամենաշատն են աջակցում Նիկոլ Փաշինյանին

Սփյուռքը բոլոր տարիներին եղել է Հայաստանի կողքին, մշտապես տարբեր ձևաչափով աջակցություն է ցուցաբերել: Միացյալ նահանգներում բնակվող հայերը մշտապես իրենց աջակցությունն են ցուցաբերում նոր իշխանություններին։

Bavnews.am-ի հետ զրույցում մի շարք ամերիկահայեր իրենց գոհունակությունը հայտնեցին Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին։ Նրանց խոսքով Փաշինյանը բոլոր հարցերով եղել է ժողովրդի կողքին և նրանք մշտապես պատրաստ են աջակցել երկրի տնտեսության զարգացման հարցում:

Այս ամենի ամենավառ օրինակներից մեկն այն է, որ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է նահանգի 2019-2020թ. բյուջեն, որով $5 մլն է հատկացվում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը: Թանգարանը կառուցվելու է Գլենդելում, որտեղ բնակվում է ԱՄՆ ամենամեծ հայկական համայնքը:

Այդ ամենի վառ ապացույցն եղավ այն, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը ՀՀ-ում նշանակվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար։

հայեր ցույց ամն

2018թ․-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին Զարեհ Սինանյանի գլխավորությամբ ամերիկահայերը մշտապես իրենց աջակցությունն են ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին։

Ամերիկահայերը ջերմ ընդունելությամբ ընդունեցին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանին։ Աննա Հակոբյանը ապրիլի 1-ին բարեգործական այցով մեկնել էր ԱՄՆ։

Այցի շրջանակում Աննա Հակոբյանը մասնակցեց բարեգործական մի շարք ընթրիքների, ունեցավ երկկողմ հանդիպումներ։ Ամերկահայերի խոսքով նրանք բարձր են գնահատել վարչապետի տիկնոջ աշխատանքը և իրենց անվերապահորեն աջակցությունը հայտնել Աննա Հակոբյանին։

Ամերիկայի հայ համայնքը մշտապես կանգնած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին և իրենց աջակցությունն են մշտապես ցուցաբերել Հայաստանին։

Կիսվել