Ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու․ Գլխավոր դատախազը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին
Ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու։ Ես շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հայտարարություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրվող հանցանքների պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը։
Այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե իր գործը կարված է։
Դատախազը նշեց. «Ես կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին, և ժողովրդական այն անվիճելի խոսքի մասին, որ այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու:
Այդ արտահայտությունը, որ յուրքանչյուրը պատասխան է տալու, իրենք մոռացել են, որ վերաբերում է հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում պատասխան տալուն: Որևէ պաշտոնայա, ով բարեխղճորեն իր գործն է կատարել, նա անհանգստանալու որևէ խնդիր չունի»:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը: