Ժամանց

Ամեն ինչ ցնցվեց․ Տեղ գյուղում երկրաշարժը շատ ուժեղ է զգացվել

Այսօր՝ նոյեմբերի 23-ի, Սյունիքի մարզի մի քանի հատվածներից, մասնավորապես՝ Գորիսի հատվածից ահազանգներ են ստացվել ուժեղ երկրաշարժի վերաբերյալ։

Oragir.News-ը կապ հաստատեց Սյունիքի մի քանի գյուղերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ:

«Տանն էի, իրերը սկսեցին ահավոր շարժվել, այդպիսի ցնցում մեկ էլ երեխա ժամանակ էի զգացել։ Էպիկենտրոնը չգիտեմ կոնկրետ, բայց ասում են՝ Ադրբեջանի շրջաններից մեկում է եղել»,- ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղի բնակիչներց Լ․ Ս-ն։

Բնակչի կարծիքը կիսեց նաև նույն գյուղի վարչական ղեկավար Հակոբ Հակոբյանը․

«Շատ ուժեղ զգացվեց, 10-15 վայրկայնի չափ տևեց, սկզբում թույլ էր հետո միանգամից ուժեղացավ։ Դե իրերը շարժվեցին սեղան, աթոռ, նույնիսկ մեզ մոտ եղող տերմիանալներից 1-ն է շարժվել։ Փողոցի մարդիկ անգամ զգացել են։ Եթե ենթադրությամբ ասեմ՝ 5 ու ավել բալ կարող էր լինել։ Բարեբախտաբար՝ տուժողներ, ավերումներ չունենք, հիմա ամեն ինչ նորմալ է»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Տեղ համայնքի Խոզնավար գյուղի վարչական ղեկավարի՝ Վահան Զաքայնի հետ։ Վերջինս ասաց, որ ինքը չի զգացել, բայց գուղում շատերը զգացել են և հենց նրանցից էլ իմացել է։

«Շատ ուժեղ էր։ Չգիտեմ, մի պահ ինձ թվաց՝ շենքը փուլ է գալու, նման ցնցում երբևէ չէի զգացել»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեղ գյուղի բնակիչներից մեկը։

Կիսվել