ՄամուլՏեսանյութ

Ամեն ինչ լավ ա լինելու, մենակ մի քիչ ուշանում ա. Գագիկ Ծառուկյան

Ամեն ինչ լավ ա լինելու, մենակ մի քիչ ուշանում ա. Գագիկ Ծառուկյան

Հայ ազգի փրկությունը գործող իշխանության հրաժարականն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Օր օրի ամեն ինչ վատանում է։ Ամեն ինչը թանկացել է, դրամն արժեզրկվել է, այսօր մարդը ո՞նց ապրի։ Այս իշխանությունն ի վիճակի չեն տնտեսությունը ոտքի կանգնեցնել։ Մեր ազգի փրկությունն է, որ իշխանությունները վայրկյան առաջ հրաժարական տան և ձևավորվի նոր կառավարություն։

Քանի որ ցնցումներ կան երկրում, ոչ մի զարգացում չի կարող լինել։ Աշխարհն իրենց չի վստահում։ Դանակը հասել է ոսկորին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

boxoqi cuyc

Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ ինքը դեռ նախորդ տարի էր գործող իշխանություններին զգուշացրել պատերազմի վտանգի մասին։

«Դուք բոլորդ կհիշեք՝ 2020 թվականի հունիսի 5-ին ասացի, որ մենք անդունդի եզրին ենք, կառավարությունը պետք է հրաժարական տա, եթե հրաժարական չտա, ապա մենք Արցախը կորցնելու ենք։ Եթե խելք ունենային, լսեին, պատրաստվեին, պատերազմ չէր լինի»,- նշեց Ծառուկյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել