«Ամեն ինչ ակնհայտ տգեղ է ու բոշայավարի». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, փաստեց, որ չի հասկանում, թե ինչ գործելաոճ է որդեգրել ՀՀ ղեկավարարությունը.
«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, այս ամենը տրամաբանությունից դուրս է: Ես չեմ կարող խոսել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, բայց կարող եմ խոսել այն Ռ. Քոչարյանի մասին, ով եղել է Արցախի ղեկավարը, դարձել մեր ամբողջ հաղթանակի մի մասնիկը: Ի վիճակի չեմ այս ամենը վերլուծել որովհետև ամեն ինչ ակնհայտ տգեղ է ու բոշայավարի», – նշեց ժ. Գալստյանը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի ձերբակալությանը, Ժաննա Գալստյանը նկատեց, որ այս ամենը խիստ կազդի ՀՀ հեղինակության վրա. «Այլ բան չեմ կարող ասել պարզապես ցնցված եմ: Հուսանք, այս ամենը մեր ստեղծածի հիմքերը չի խախտի»:
Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: