Ամեն բան ընթանում է նույն գեղական սցենարով. ընտրություններից առաջ բանանն էժանացավ, կարճ ժամանակ անց թանկացավ. Գևորգ Աճեմյան
Գևորգ Աճեմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն բան ընթանում է ծրագրված և նույն գեղական սցենարով։ Ընտրություններից առաջ բանանն էժանացավ (իսկ, թե ինչու հենց այս ապրանքատեսակը, քանի որ հանրության շրջանում ամենաշատը սա էր փիառված որպես մոնոպոլիզացված, և հետո, երբեմնի ընդդիմադիրն ամենաշատը բանանից էր խոսում), մի քիչ ուրախացրեց էյֆորիայի մեջ ակամայից հայտնված մեր հայրենակիցներին, ապա ընտրություններից կարճ ժամանակ անց թանկացավ, սակայն եթե ՀՀԿ-ի ժամանակ 10-20% էր, ՔՊ-ի դեպքում թվերն ավելի «առատաձեռն» գտնվեցին Հայաստանի քաղաքացիների համար` թանկացումը կոնկրետ բանանի մասով գրեթե կրկնակի է։
Հիմա հարց է առաջանում` բանանը թարս բուսնե՞ց, թե՞ էյֆորիկ ամենաթողությունից մի քիչ էլ ցանկանում են օլիգարխները։ Թե՞ բանանի Միհրանն էլ օլիգարխից վերածվեց բիզնեսմենի։
Հ.Գ. Ինձ հասած տեղեկությունների համաձայն կուլիսային պայմանավորվածություն կա ներկա իշխանությունների և որոշ օլիգարխների միջև, ըստ որի կենսական նշանակության ապրանքների թանկացումները ակնառու չեն լինի (3-7%), որ սոցիալական բունտ չլինի, բայց այ «էկզոտիկ» հաճույքների համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել։ Համ բյուջեն կլցվի, համ էլ մեծ ձկները սոված չեն մնա»։