Մամուլ

Ամենայն հավականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար. Նարեկ Կարապետյան

Քննիչները ժամանել են Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Կարեն Կարապետյանի որդու՝ Նարեկ Կարապետյանի բնակարան՝ խուզարկություններ իրականացնելու նպատակով։

Լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանն ասաց․ որ ամենայն հավականությամբ կձերբակալեն իրեն, բայց դեռ չգիտի՝ ինչի համար։

Նրա ձեռքին գիրք կար, երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ գիրք է, նա ասաց՝ վերցրել է, որ կարդա այնտեղ և որ արդեն պատրաստվել է ձերբակալվելուն:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Նարեկ Կարապետյանին տարել են ոստիկանություն։

Նշենք՝ իրավապահները վաղ առավոտյան նաևխուզարկել են ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակը՝ չթողնելով աշխատակիցներին մտնել շենք։