Մամուլ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 28-ին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

«Ապրիլի 28-ին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր հանդիպեց Վեհափառ Հայրապետի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվել