«Ամենախիստ քննադատության իրավունք ունի միայն նա, ով բոլորին ապացուցել է իր անսահման սերը»․ Մահաթմա Գանդի
«Ամենախիստ քննադատության իրավունք ունի միայն նա, ով բոլորին ապացուցել է իր անսահման սերը»․ Մահաթմա Գանդի
Պատմությանը հայտնի են շատ մարդիկ, ովքեր, իրոք կարողացել են փոխել աշխարհը։ Սակայն նրանցից շատ քչերին է հաջողվել դա անել՝ սեր ու խաղաղություն քարոզելով։
Նա Հնդկաստանի ժողովրդի առաջնորդն էր, երկրիր ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը, ով մերժում էր բռնությունը՝ ցանկացած ձևով։
Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, բոլորը հավատացին սիրո ուժին:
2000թ-ի BBC հեռուստաընկերության անցկացրած հարցումների համաձայն Մահաթմա Գանդին ճանաչվել էր «հազարամյակի մարդ»:
Որտեղ էլ որ վեճ լինի, որտեղ էլ ձեր դեմ կանգնի մրցակիցը, նվաճեք նրան սիրով: Ես դա կիրառում եմ իմ կյանքում: Դա չի նշանակում, որի իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց ես հայտնաբերել եմ, որ սիրո այդ օրենքը գործում է այնպես, ինչպես երբեք չի գործել բռնության օրենքը։
Մահաթմա Գանդի թևավոր խոսքերից մի քանիսը
Ամենալավ միջոցը ինքդ քեզ գտնելու համար ուրիշներին օգտակար լինելն է:
Ինչ էլ որ դուք անեք կյանքում, աննշան կլինի, բայց չափազանց կարևոր է, որ դուք դա անեք:
Առանց ուրախության ծառայելը չի օգնում ո՛չ նրան, ով ծառայում է, ոչ էլ նրան, ում ծառայում են:
Ինձ համար միշտ գաղտնիք է եղել, թե ինչպես են մարդիկ կարողանում հարգել իրենք իրենց՝ ստորացնելով իրենց պես այլ մարդկանց:
Աստված սեր է: Դա միակ ճշմարտությունն է, որը ես ընդունում եմ: Սերը հավասարազոր է Աստծուն:
Ներելու կարողությունը ուժեղների հատկանիշ է: Թույլերը չեն ներում:
Ամենախիստ քննադատության իրավունք ունի միայն նա, ով բոլորին ապացուցել է իր անսահման սերը:
Նպատակ գտի՛ր, միջոցները կգտնվեն:
Մենք ինքներս պիտի լինենք այն փոփոխությունները, որ ուզում ենք տեսնել աշխարհում:
Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը