Ազատ խոսք

Ամբողջ օրը հետևում էի Հ1-կառավարություն հեռակա կռվին. Քրիստինե Մելքոնյան

Ամբողջ օրը հետևում էի Հ1-կառավարություն հեռակա կռվին. Քրիստինե Մելքոնյան

Հանրային հեռուստաընկերության նախկին հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Ամբողջ օրը հետևում էի Հ1-կառավարություն հեռակա կռվին…… Հ1-ին մեղադրեցին աշխարհի մեղքերի մեջ: Բոլորին թաղեցին (դա մերօրյա քննադատության հիմնական ձևն է), անձնական վիրավորանքից մինչև մասնագիտական գնահատականներ:

Ամենազուսպ կարծիքները հայտնեցին մասնագետները: Բայց, չարախնդացողների մի հսկա բանակ հարձակվեց և՛ Հ1-ի, և՛ կառավարության վրա: Արդյունքում երկուսն էլ, մեծ հաշվով, խայտառակվեցին: Ու ամբողջ պատմությունը մի տափակ տեսանյութի պատճառով, որում նույնիսկ հետաքրքիր բան չկար:

Հ1-ի վրա ցեխ լցնողները ցավալիորեն մոռանում են, որ հսկայական այդ կառույցում միայն իրենց ատելի սուբյեկտները չեն. այնտեղ մի քանի սերնդի պրոֆեսիոնալներ են, ու այսօր, երբ ձեր սրտի հովանու համար որոշում եք, երբեմն նաև գործընկերերին վերջին խոսքերը ասել, մտածեք, արդյո՞ք ձեր կեղծ քննադատության ու Հանրայինի համար կեղծ սրտացավության իրական պատճառն այդ տեսանյութն էր, թե՞…. հազիվ առիթ էր ինքնադրսևորվելու:

Ու, այո, Հանրայինն այս օրերին իսկապես մեծ գործ արեց (լուրերի հետ չշփոթել): Կասեք, ով էլ լիներ, կաներ: Գուցե: Բայց գնահատում ենք եղածով: Ի վերջո, միթե՞ բացարձակ անհնար է կարծիք հայտնել առանց ճղճիմ վիրավորանքների:

Հ.Գ. Ես Հանրայինում չեմ ու Հ1-ին պաշտպանելու խնդիր չունեմ: Բայց մի քիչ օբյեկտիվությունը ոչ մեկին չի վնասի»:

Կիսվել