ՄամուլՏեսանյութ

Ամբողջ օրը կարող է 15-30 րոպե կրակահերթ լինի. Երասխը՝ ադրբեջանցիների թիրախում (Տեսանյութ)

Ամբողջ օրը կարող է 15-30 րոպե կրակահերթ լինի. Երասխը՝ ադրբեջանցիների թիրախում (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Արարատի մարզի Երասխ գյուղում անհանգիստ է: Ադրբեջանական զինուժն  անընդհատ կրակում է գյուղի ուղղությամբ:

«Կրակոցներն էնքան մոտիկ է լսվում, որ բալկոնում կանգնած տպավորություն է, ոնց որ էս շենքի հետեւից է կրակոցները գալիս: Երեկվա դրությամբ շատ ահավոր էին կրակում, ոնց որ էդ շենքերն էլ էր տարբեր, ու երկար տեւեց:

Էսօր 15 րոպե կրակում էին, հետո հանգիստ, հետո էլի մի 30 րոպեով ու էլի դադարում էր: Ես վստահ չեմ,որ պատերազմը սկսվի` մենք տեր ունենք, մենք պաշտպանված ենք, ես դաժե վստահ չեմ, որ մենք զենք ունենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Երասխի բնակչուհի Սվետլանա Գրիգորյանը:

erasx dirqer

Նրա կարծիքով` կրակոցների պատճառը Ադրբեջանի համար դեպի Նախիջեւան ճանապարհ ապահովելու գործընթացի սկիզբն է, ընտրություններից հետո են կրակոցները սկսվել:

Երասխի մեկ այլ բնակչուհի էլ ասում է, որ կրակոցներից չեն վախենում ու գյուղը չեն լքելու. «Կմեռնենք, ստե կմեռնենք, մեր հողնա, ուր   էթանք, խի Երեւան ապահովա՞»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել