«Ամբողջ պատասխանատվությունն այս պահին Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի ուսերին է»
«Ամբողջ պատասխանատվությունն այս պահին Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի ուսերին է»
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Հայաստանի բնակչության անվտանգության և առողջության ամբողջ պատասխանատվությունն այս պահին Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի ուսերին է։
Ոչ թե Թունյան Բաբկենի հարևան Պողոսի, ոչ թե Իտալիայից ժամանած ու կարանտին չտարված, այլ նշանդրեքի գնացած քաղաքացու, ոչ թե մետրոյի վագոնի բռնակների կեղտը տրյապկայով լղոզող հավաքարար կնոջ, այլ հենց Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի։
Եթե արագ մոբիլիզացվեն, ընդունեն սխալները (օրինակ՝ դեռ երեկվա օրով արված անպատասխանատու հայտարարությունները վիրուսի ոչ այնքան վտանգավոր լինելու մասին), եթե սկսեն ակտիվ ու ագրեսիվ աշխատել վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ, ես ժամանակավորապես մի կողմ կդնեմ անձնական հակակրանքս, քաղաքական համոզմունքներս, և ինչով կարող եմ, կաջակցեմ իրենց այդ հարցում։
Եթե շարունակվեն անպատասխանատու և իրար հակասող հայտարարությունները, սլաքներ փոխելը, ապա հասկանալու եմ, որ գործ ունենք ոչ թե պաթոլոգիկ հիմարության և անպատասխանության հետ, այլ Հայաստանի համար կործանարար ուժերի։ Դրանից բխող բոլոր հետագա քայլերով։
Պատասխանատուներն են Արսեն Թորոսյանը և Նիկոլ Փաշինյանը։ Այդ պատասխանատվությունից խուսափել որևէ կերպ չեն կարողանալու։
Տունտունիկները՝ պրծ»։