Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել
Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել
Շաբաթ օրը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Այս մասին են վկայում ծանուցման մասին պաշտոնական տվյալները։
Օդային տագնապի մասին, մասնավորապես, հայտարարվել է Կիևի, Օդեսայի, Նիկոլաևի շրջաններում, ինչպես նաև երկրի արևմտյան և արևելյան շրջաններում։
Շաբաթ երեկոյան Կիևում օդային տագնապի մասին հայտարարել է նաև Կիևի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Կիևում օդային տագնապ է հայտարարված, բոլորին խնդրում ենք շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ», – ասված է քաղաքապետարանի Telegram ալիքում տարածված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 247-րդ օրը։