Ամբողջ Ուկրաինայում հայտարարվել է օդային տագնապ
Ամբողջ Ուկրաինայում հայտարարվել է օդային տագնապ
Ուկրաինական Խերսոնում պայթյուններ են հնչել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայության փոխանցմամբ, հրթիռային հարվածի հետևանքով ուժեղ հրդեհ է սկսվել։
Ավելի ուշ սոցցանցերը հայտնել են, որ հարվածները հասցվել են Էպիկենտրոնին։ Մոտ 30 րոպե անց փրկարարները հաղորդում են ստացել, որ պահեստը հրետակոծվելուց հետո հրդեհվել է։ Դեպքի վայր է մեկնել 9 փրկարար և 2 միավոր տեխնիկա։
Նշվում է, որ ներկայում ամբողջ երկրի տարածքում օդային տագնապ է հայտարարված։