Շոու-բիզնեսՏեսանյութ

Ամբողջ կամերաները ֆիքսել են, թե որտեղից են եկել. 222 Lava․ Տեսանյութ

Ինչպես հայտնել էինք, երեկ Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են 7-րդ փողոցի թիվ 17 տունը, որը պատկանում է հայտնի բլոգեր «222 Lava» մականվամբ Էրիկ Շահբազյանին։

Նշենք՝ նա Հանրապետությունից բացակայում է։

Հայտնի է, որ գողը կամ գողերը տուն մտել են բակի կողմից, տակն ու վրա են արել ամբողջ տունը հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը և այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել են։

Տանը կան նաև 2 մեծ շներ, սակայն նրանք ոչինչ չեն կարողացել անել, քանի որ ստահակը կամ ստահակները տուն են մտել բակի կողմից։

Տեսանյութը՝ ստորև․