Ազատ խոսք

Ամբողջ աշխարհում Covid-19-ից մահացությունների բարձր ցուցանիշները կեղծված են

Ամբողջ աշխարհում Covid-19-ից մահացությունների բարձր ցուցանիշները կեղծված են

Հրայր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Հնարավորինս շատ տարածեք, թող մարդիկ խելքի գան, մեղք են իվերջո…

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը կարգադրել է անհապաղ վերանայել Անգլիայի Հանրային Առողջության կազմակերպության կողմից տրամադրված Covid-19-ի վերաբերյալ մահերի վիճակագրությունը, այն բանից հետո, երբ պարզվել է, որ այդ վիճակագրության մեջ են ներառել բոլոր նրանց, ովքեր երբևէ կոռոնավիրուսի դրական թեստ են հանձնել, հիվանդացած են եղել, ապաքինվել են, սակայն հետագայում մահացել են այլ պատճառներով։

Հասկանում եք ի՞նչ է տեղի ունենում․․․

Ոչ միայն Անգլիայում, այլև ամբողջ աշխարհում Covid-19-ից մահացությունների բարձր ցուցանիշները կեղծված են արսեն սորոսյանի նման ապազգային գործակալների և դավաճան բժիշկների շնորհիվ / Իտալիան ամենավառ օրինակն է/։ Հիշեք նաև Բրիտանիաբի Կայսերական ինստիտուտի կեղծարար Ֆերգյուսոնի մաթեմատիկական սուտ հաշվարկների շուրջ առաջացած սկանդալը։

Իրականում բոլոր թվերը ուռճացվել և ուռճացվում են այլ պատճառներով մահացածների թվի հաշվին․․․

6 ամիս է աղաղակում եմ այս ամենի մասին, ասում եմ հանեք այդ անտեր նամորդնիկները, սա տեղեկատվակա ահաբեկչություն է…Չէ, մորթապաշտները վախից մեկի փոխարեն, 2 նամորդնիկ են կրում․․․Կրեք․․․ճտերին աշնանն են հաշվում․․․»։

Կիսվել