Մամուլ

«Ամբողջը կորցրինք, 30 տարում քրտինքով աշխատածը վառվեց-գնաց»․ Սուրմալուի հրդեհը

«Ամբողջը կորցրինք, 30 տարում քրտինքով աշխատածը վառվեց-գնաց»․ Սուրմալուի հրդեհը

Sputnik Արմենիան գրում է․ Տոնավաճառի այրված տաղավարներում հիմնականում վաճառվում էին գրենական պիտույքներ, խաղալիքներ, ինչպես նաև մանր-մունր հագուստ։

Մոտակայքում մի խումբ տղաներ լուռ նայում են ածխացած առարկաներին, զննում տոնավաճառի տարածքը։ «Ասես կինո լինի, հորս արև, լրիվ կինո է»,- ասում է նրանց կողքով անցնող կինը:

Փորձում ենք զրուցել տուժածների հետ, հասկանալ կորուստների ծավալները։ «Ինչու՞ եք եկել, լավություն արեք, գնացեք, միայն դուք էիք պակաս։ Ասես ուրախանում են այս ամենից․․․» – դժգոհում էր տղամարդը՝ տեսնելով նկարահանող խմբին։

«Ամբողջը կորցրինք, 30 տարում քրտինքով աշխատածը վառվեց-գնաց։ Ոչ ոք ոչինչ չի կարող ասել, թե ինչպես է բռնկվել հրդեհը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց խանութներից մեկի տնօրեն Տիգրան Գրիգորյանը։

tigran grigoryan

Նրա խոսքով՝ իր գրենական պիտույքների խանութը հայտնի էր ինչպես քաղաքում, այնպես էլ քաղաքից դուրս։ Արտադրանքը հիմնականում ներկրում էր Ռուսաստանից և Չինաստանից, հունվարի 1-ի դրությամբ պահեստում ունեցել է մոտ 44 մլն դրամի (մոտ 86 հազար դոլար) ապրանք՝ առանց ԱԱՀ-ի։

Տղամարդը նշեց, որ տարեսկզբից արդեն երկու անգամ նոր խմբաքանակներ են ստացվել, սակայն դեռ չեն հասցրել հաշվել ապրանքների ընդհանուր արժեքը։ Հիմա հաշվարկներ կատարելն ուղղակի անհնար է, կրկակը ոչնչացրել է ոչ միայն ապրանքը, այլև ամբողջ տեխնիկան ու փաստաթղթերը։

surmalu

Նա չի հասկանում՝ ինչպես է գիշերվա երեքին հրդեհ բռնկվել։ Տարածված վարկածներից մեկի համաձայն՝ բռնկումը տեղի է ունեցել կարճ միացման հետևանքով։

«Բանն այն է, որ մենք արդեն 30 տարի է աշխատում ենք գրենական պիտույքների բաժնում, խանութում չենք ծխում, դուրս գալուց առաջ անջատում ենք հոսանքը, որ խուսափենք միացումներից ու հրդեհից», – ասաց Տիգրանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել