ՄշակույթՄամուլ

Ամբերդ ամրոցի վերականգնման աշխատանքների համար կհատկացվի 450 մլն դրամ

Ամբերդ ամրոցի վերականգնման աշխատանքների համար կհատկացվի 450 մլն դրամ

Ամբերդ ամրոցի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութի մասին հայտնում ենք։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունից։

Ամբերդ ամրոցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով առաջիկա շաբաթվանից սկսվում են ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներից առաջ կատարվում են մաքրման աշխատանքներ դղյակի ներսում:

Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է: Այս տարվա հատկացման չափը՝ մոտ 50 մլն ՀՀ դրամ է, ամբողջ ծրագրի արժեքը՝ ավելի քան 450 մլն ՀՀ դրամ:

Աշխատանքներին ընդառաջ՝ դղյակի մուտքը մասնակի կսահմանափակվի, ինչի վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի։

Կիսվել