Շոու-բիզնեսԺամանց

Ամանորին մենք հրաշքների ենք սպասում, բայց շարունակ սրտնեղում ենք բախտից, կառավարությունից, հարևանից. Հրաչ Մուրադյան

Ամանորին մենք հրաշքների ենք սպասում, բայց շարունակ սրտնեղում ենք բախտից, կառավարությունից, հարևանից. Հրաչ Մուրադյան

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Պի՛նդ պահեք սիրելիներին ու ամուր սիրեք, մնացածին էլ մի՛ նեղացրեք. նրանք էլ ինչ-որ մեկի սիրելին են: Ամանորին մենք հրաշքների ենք սպասում, հրաշքների, որոնց հեղինակը ինքներս պիտի լինենք, բայց շարունակ սրտնեղում ենք բախտից, կառավարությունից, հարևանից…

Մենք ենք միակ և՛ պատասխանատուն և՛ մղավորը` թե՛ հաջողության, թե՛ հակառակի: Երազանք պահելիս հիշե՛ք, որ դա Ձե՛ր նպատակն է, ուրիշ ոչ մեկի՝ նույնիսկ ամենահարազատի: Մենք մտածում ենք, որ «հարմար» ժամանակները դեռ գալու են… Չե՛ն գալու. դրանք հիմա են ու ոչ երբեք հետո: Սիրվելուց բացի սիրել էլ կա…

hrach muradyan

Խաղաղություն բոլորիս սիրելիներին, ընտանիքներին, երկրագնդին»։

Կիսվել