Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացը մահացել է
Այսօր ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ ֆրանսիացի լեռնագնաց բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, ինչի հետևանքով լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ և կորցրել գիտակցությունը։
Ցավոք նրա կյանքը փրկել չհաջողվեց։ Ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացը մահացավ։