Աղջկաս մայրանալու մոմենտով խնդրանք ունեմ. քաղաքացին` Փաշինյանին
Ինչպես հայտնի է՝ ներկուսակցական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցականներն այսօր ևս շրջայց են կատարել Երևանում:
Հերթական շրջայցի ընթացքում քաղաքացիներից մեկը տարօրինակ խնդրանքով դիմեց նրան։
Կադրերում երևում է, որ մի կին մոտենում է Փաշինյանին և հուզված խնդրում միջամտություն՝ նշելով․ «Աղջկաս մայրանալու մոմենտով եմ մոտեցել»,֊ասաց նա։
Կնոջ խոսքից պարզ է դառնում, որ նա փորձում էր բարձրացնել առողջապահական խնդիր, հնարավոր է՝ կապված բժշկական աջակցություն ստանալու կամ բուժման կազմակերպման հետ։
Տեսանյութը ստորև․


