Աղջկան փրկելու համար ջրվեժի մեջ նետված բոլոր անձինք մահացել են
Աղջկան փրկելու համար ջրվեժի մեջ նետված բոլոր անձինք մահացել են
Վեց հոգուց բաղկացած խումբը արշավի է գնացել դեպի ջրվեժ։ Վրաստանում ողբերգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կա 4 զոհ:
Նախ՝ մի դեռահաս աղջիկ ընկել է գետը: Մեծահասակ արշավականները, այդ թվում՝ աղջկա հայրը, նետվել են ջրի մեջ՝ օգնելու աղջկան։ Նրանց բոլորին ջուրը մեծ արագությամբ քշե է:
Ափին մնացած արշավականը կապ է հաստատել շտապօգնության և փրկարար ծառայության հետ։ Փրկել հաջողվել է միայն մեկ հոգու։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր կեսօրին Զեստաֆոնի քաղաքի մոտ գտնվող Սամցվերա ջրվեժի շրջակայքում։
Փրկարարները հայտնաբերել են Ձուսա գետում խեղդված 4 մարդու մարմին, հայտնում է Mtavari հեռուստաալիքը։