Ժամանց

Աղունիկ տատը իր մեծ գերդաստանով նշեց ծննդյան 100 ամյակը․ Նա 10 թոռ, 13 ծոռ և 2 կոռ ունի

Աղունիկ տատը իր մեծ գերդաստանով նշեց ծննդյան 100 ամյակը․ Նա 10 թոռ, 13 ծոռ և 2 կոռ ունի

«Առավոտ»-ը գրում է․ Աղավնի Հակոբյանը 100 տարեկան է. Երեկ նա իր մեծ գերդաստանով նշում էր ծննդյան 100 ամյակը: 

Աղունիկ տատը, ինչպես նրան կոչում են հարազատները, հարուստ է զավակներով, թոռներով,  ծոռներով եւ անգամ կոռներով: Մեկ դարը բոլորած տիկին Աղավնին իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու հարստությունները հենց նրանց է համարում:

Երիտասարդ տարիներին մանկավարժ է աշխատել: Ասում է՝ ամուսնու հետ երջանիկ կյանք է ունեցել եւ այդ ուրախությունը, համերաշխությունը փոխանցել է սերունդներին:

Ծնվել է 1920 թվականին Աշտարակի Փարպի գյուղում, ապա տեղափոխվել մայրաքաղաք: Ծնողները գաղթել են Արեւմտյան Հայաստանից, երբ նա դեռ ծնված չի եղել:

Հայտնի գերդաստանի աղջիկ է եղել, հայրն էլ՝ Զորավար Անդրանիկի զինվորներից: Առողջությունից չի բողոքում. Կյանքի հարյուր տարիները նրան իմաստնություն են տվել:

Երեխաներն ասում են, որ անգամ սերունդների տարբերությունը չի խանգարում եւ շատ հաճախ թոռներն էլ ապավինում են նրա խորհրդին ու ճաշակին:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել