Աղձք գյուղում գայլերը մի քանի օրվա ընթացքում հոշոտել են ձիեր և քուռակներ
Աղձք գյուղում գայլերը մի քանի օրվա ընթացքում հոշոտել են ձիեր և քուռակներ
Այսօր՝ հունվարի 15-ին, Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչներից, ովքեր հայտնում են, որ գայլերի ձեռքը կրակն են ընկել:
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղի մի քանի ձի ու քուռակ:
«Վերջին դեպքը երեկ գիշերն է տեղի ունեցել, երբ գայլերը կերել են քուռակի ու չգիտենք ինչ անենք: Գայլերն ազատ գալիս են գյուղ, և մենք չենք համարձակվում պաշտպանել մեր կենդանիներին:
Պաշտպանելու միակ միջոցը հրացան գործադրելն է՝ գայլերին խփելու համար: Բայց դրա համար էլ մեզ քրեական պատասխանատվության կենթարկեն:
Ուզում ենք, որ այս հրապարակմամբ Աշտարակի ոստիկանությունը հետևություններ անի և միջոցներ ձեռնարկի՝ գյուղը գայլերից փրկելու համար», նշել են գյուղի բնակիչները: