ՄամուլՏեսանյութ

Աղետի գոտում արգելափակված 6 քաղաքացի կա

ՀՀ Լոռու մարզի աղետի գոտում արգելափակված 6 քաղաքացի կա` Հաղպատում և Ալավերդիում։ Այս մասին իր էջում հայտնել է գրող, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Պապինյանը։

«Հաղպատ կիսակայարանի բնակելի թաղամասում 4 և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակներում 2 արգելափակված մարդ կա։ Նրանք երկու օր է ուտելիք չունեն, զանգահարել են «Անկյուն+3» հեռուստաընկերություն, աջակցություն են խնդրում»,– գրել է Պապինյանը։

Նա նաև հայտնել է` ԱԻՆ–ից իրեն հայտնել են, որ մինչև այժմ այդ արգելափակվածների վերաբերյալ ահազանգ չեն ստացել ու արդեն կսկսեն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելափակված մարդկանց սնունդ հասցնեն։

Կիսվել