Աղբահանության վճարները որոշ բնակիչների համար կթանկանան
«Ուզում եմ երևանցիներին տեղեկացնել, որ մի կարևոր կետ կա, բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների մասով։ Դրույքաչաքը նախկին անձով հաշվարկելու փոխարեն, 1 ք/մ-ի համար 13 դրամ է սահմանվել»։ Այս մասին ավագանու նիստում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ աղբի վճարը կրկնակի է թանկանում, եթե մեկ սենյականոց բնակարանում մեկ հոգի է ապրում։
Հարցը զեկուցող՝ Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը՝ հիմնված բնակարանների մակերեսի վրա։ Նա ասաց, որ միջին վիճակագրական հաշվարկներով է սահմանվել 1ք/մ-ն 13 դրամ և այն կրկնակի ավել չէ նախկինում գանձվող գումարից։
«Նոր համակարգը հաշվի է առնում բնակարանի մակերեսում ապրող մարդկանց թիվը։ Եթե փոքր բնակարաններում ավելի մեծ թվով մարդիկ են ապրում, վճարները նվազում են։ Օրինակ՝ 50 քմ բնակարանում, որտեղ ապրում է հինգ մարդ, վճարն ավելի նվազ կլինի։
Միջինում բնակարանների համար աղբահանության վճարների աճը կազմում է 80 դրամ»,-ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ Bavnews.am-ի տեսանյութում