ԱշխարհՇոու-բիզնես

Աղաչում էր չհարվածեմ. Մայք Թայսոնը պատմել է, թե ինչպես է իր կնոջը «բռնացրել» անկողնում Բրեդ Փիթի հետ

Աղաչում էր չհարվածեմ. Մայք Թայսոնը պատմել է, թե ինչպես է իր կնոջը «բռնացրել» անկողնում Բրեդ Փիթի հետ

Բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը իր «Անվիճելի ճշմարտություն» ինքնակենսագրական գրքում պատմել է, թե ինչպես է իր կնոջը դերասան Բրեդ Փիթի հետ «բռնացրել» անկողնում:

Մարզիկն անկեղծորեն պատմել է, թե ինչպես է 80-ականների վերջին իր կնոջը՝ Ռոբին Գիվենսին անկողնում «բռնացրել» «Օսկարի» դափնեկիր դերասան Բրեդ Փիթի հետ:

Թայսոնն առանձին նկարագրել է դերասանի արձագանքը նրբանկատ իրավիճակին. Բրեդը, Մայքի խոսքերով, վախից դողում էր և աղաչում նրան չհարվածել, գրում է Hollywood Life-ը:

Թայսոնը նաև պատմել է, որ նույնիսկ դրանից հետո կինը չի դադարել նրան դավաճանել:

Այդ ժամանակ Թայսոնն ու Գիվենսն ամուսնալուծության փուլում էին, բայց մարզիկը հույս ուներ փրկել իրենց ամուսնությունը:

Միևնույն ժամանակ Գիվենսը պնդում է, որ բռնցքամարտիկն իր հուշերում անամոթաբար ստել է անկողնու հետ կապված միջադեպի մասին, սակայն Փիթի հետ հարաբերությունները չի ժխտել:

Կիսվել