ՄամուլՔաղաքականություն

Աղազարյանին կանչել են ՔՊ վարչություն. նա մանդատը վայր կդնի

Armlur.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Վիետնամում գտնվող Ալեն Սիմոնյանը այսօր կեսօրին զանգահարել է ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Նարեկ Զեյնալյանին ու փոխանցել Նիկոլ Փաշինյանի պահանջ-խնդրանքը:

Համենայնեպս, ՔՊ պատգամավորները ArmLur.am-ին այսպես պատմեցին. Ալեն Սիմոնյանն ասել է, որ պետք է Զեյնալյանն ու Աղազարյանը պատգամավորական մանդատները վայր դնեն:

Նարեկ Զեյնալյանն անմիջապես համաձայնել է ու գրել մանդատից հրաժարվելու դիմումը՝ իբրև սեփական նախաձեռնություն: Իսկ Հովիկ Աղազարյանն ասել է, որ չի պատրստվում վայր դնել իր մանդատը՝ հավելելով՝ ինչ ուզում են անեն:

Հովիկ Աղազարյան

Նոյեմբերի 17-23-ը արձակուրդում գտնվող Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց հեռախոսազանգի ու նման զրույցի մասին լուրը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աղազարյանը այսօր երեկոյան կանչվել է ՔՊ բարձրագույն մարմին՝ վարչության նիստին: Այնտեղ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բացատրել են Աղազարյանին, որ պետք է պատգամավորկան մանդատից ինքնակամ հրաժարվի:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ նա ևս մանդատից հրաժարվելու դիմումը գրեց քիչ առաջ:

Հավելենք, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ դեռ 5 օր ժամանակ ունի Հովիկ Աղազարյանը և կարող է փոշմանել ու հետ վերցնել մանդատից հրաժարվելու իր դիմումը՝ պահպանելով մանդատը:

Կիսվել