«Ահռելի ճնշում է գործադրվել ռեժիմի պարագլխի նկատմամբ». Հայկ Մարտիրոսյան
«Ահռելի ճնշում է գործադրվել ռեժիմի պարագլխի նկատմամբ». Հայկ Մարտիրոսյան
ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈւՆԵՑԵԼ
Ջերմուկը գրավելու նախաշեմին ԱՄՆ վարչակազմն ամենակտրուկ ոճով Բաքվից պահանջել է դադարեցնել հարձակումը և կանգ առնել:
Իր հերթին դեսպան Ռիքերը, որ Բաքվում էր, անգործ չի մնացել: Միաժամանակ ահռելի ճնշում է գործադրվել Երևանի դավաճանական ռեժիմի պարագլխի նկատմամբ` չստորագրելու փաստաթուղթը և գոնե առժամանակ չեղարկելու սեփական հայտարարությունը:
Դրանից հետո ռուսական օրակարգ հետապնդողները շտապել են փողոց` գլխավորելու քաղաքացիների ցասման շարժումը: Մնացածը` ավելի ուշ»: