ԱՀԿ-ն հայտնել է, թե ովքեր են կորոնավիրուսի հիմնական տարածողները
ԱՀԿ-ն հայտնել է, թե ովքեր են կորոնավիրուսի հիմնական տարածողները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոն հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի հիմնական տարածողները չպատվաստված մարդիկ են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կոչ ենք անում բոլորին, ովքեր պատվաստվելու իրավունք ունեն, օգտվել այդ հնարավորությունից եւ անպայման անցնել պատվաստումների ամբողջական ցիկլը։ Սա հատկապես կարեւոր է առաջնահերթ խմբերի համար, ինչպիսիք են 60 տարեկան եւ բարձր տարիքի մարդիկ, ինչպես նաեւ` թուլացած իմունիտետ ունեցող մարդիկ»,- ասվում է բյուրոյի հայտարարության մեջ:
Այնտեղ հավելել են, որ հետազոտությունները ցույց է տալիս կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը, ինչպիսիք են դիմակներ կրելը, ձեռքերի եւ շնչառական հիգիենան, սոցիալական հեռավորությունը, ներսի օդափոխությունը, ինչպես նաեւ` թեստավորումը, կոնտակտային մարդկանց նույնականացումը եւ ինքնամեկուսացումը: