ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել. մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի
ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել. մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել, հայտնում է Gazeta-ն։
Արտակարգ նիստի հեռարձակումն իրականացնում է CNBC-ը։
Այս մասին հայտարարել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադխանոմ Հեբրեյեսուսը։
ԱՀԿ-ն հիվանդության բռնկումն «աննախադեպ» է անվանել։ Ընդ որում, ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս վիրուսի հետ կապված սահմանափակումներ մտցնել ապրանքների եւ մարդկանց տեղաշարժի մեջ։
Այսպես, Չինաստանի սահմաններից դուրս վարակվածության դեպքերը հասել են 98-ի՝ 18 երկրներում։ Ութ դեպքում վիրուսը մարդուց մարդուն է անցել՝ Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում եւ ԱՄՆ-ում։
Նշվում է, որ Չինաստանից դուրս մահ չի գրանցվել։