Ահա թե իրականում ինչպիսին են Փաշինյան-Պուտին հարաբերությունները. Տեսանյութ
Armlur.am-ը գրում է․ Տեւական ժամանակ է` տարբեր շրջանակներ, հատկապես` նախկին իշխանությունները, ակտիվորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ- ռուսական հարաբերությունները վատացել են, ավելին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան էլ ընդունելի չէ:
Միայն թե նկատենք, որ վերջին օրերի իրադարձությունները հերքեցին տարածվող այդ թեզերը` ի ցույց դնելով նախկին իշխանությունների քարոզչության ողջ սնանկությունը: Մասնավորապես, ինչպես հայտնի է, հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Փաշինյանի ծննդյան օրն էր:
Եւ այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն շնորհավորական ուղերձ էր հղել, այլեւ հեռախոսազրույց ունեցել Փաշինյանի հետ։ ՀՀ վարչապետը առանձին շնորհավորանք ստացավ նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւվից։ Այնպես որ, քարոզչական թեզը շատ արագ հերքվեց, ընդ որում՝ հստակ փաստերով:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: