Մամուլ

Արտակարգ դեպք՝ Ապարանում. ահազանգ է ստացվել, որ «Գնթունիկ» սուպերմարկետի տանիքում կրակ և ծուխ է նկատվում

Shamshyan.com-ը հայտ է, որ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:20-ի սահմանններոմ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետի տանիքում կրակ և ծուխ է նկատվում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ տանիքի մի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել են «Գնթունիկ»-ի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։