«Ահազանգ. բանկային քարտերից ավտոբուսի ուղեվարձի գումար է գանձվել». Աննա Ավետիսյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն որերորդ ահազանգն եմ ստանում, որ մարդկանց բանկային քարտերից ավտոբուսի ուղեվարձի գումար է գանձվել, այն դեպքում, որ նրանք ոչ մի կտրոն չեն գնել և տրանսպորտից առհասարակ չեն օգտվել մոտ օրերին։
Սա էլ նոր ձև է թալանելո՞ւ, թե՞ այս ձևով եք ուզում կոմպենսացնել ուղեվորափոխադրման հաշվետվության այն թվերը, որոնք բոյկոտի արդյունքում ցածր են լինելու։
Ո՞վ է այս ամենի պատասխանատուն»: