Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ. բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք․ Արայիկ Հարությունյան
Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ. բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք․ Արայիկ Հարությունյան
Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հարգելի ՛ հայրենակիցներ
Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է:
Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան