Ազատ խոսք

Ակտիվորեն բարբաջելիս բերաններդ թաշկինակով փակեք, որ պիցցայի հոտից սրտներս չխառնի. Լիզա Ճաղարյան

Ակտիվորեն բարբաջելիս բերաններդ թաշկինակով փակեք, որ պիցցայի հոտից սրտներս չխառնի։

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թե ինքս ինչ եմ մտածում Մարիամ Փաշինյանի գրառումները կարդալիս կամ կարդալուց հետո, կամ՝ ինչ-որ բան մտածում եմ, թե բան էլ չեմ մտածում, ոչ մեկի գործը չէ։ Ինձ այլ հարց է հետաքրքրում։

Ֆեյսբուքում ու կայքերում ակտիվորեն այս «դարակազմիկ» հարցը քննարկողները և հատկապես նախկինների հացկատակներն ի՞նչ տրամաբանությամբ են օրինաչափ համարում Քոչարյան Ռոբերտի որդու ելույթները՝ հատկապես ու մասնավորապես քաղաքական թեմաներով (հիշեցնեմ` այս երիտասարդը մինչ իր սիրասուն հայրիկի ձերբակալությունը չէր էլ հիշում կամ իր գոյությամբ հիշեցնում, որ ինքը Հայաստանի քաղաքացի է կամ պռոշը ճաքել է Արցախի սիրուց)։

Եթե ձեզ դուր չի գալիս Մարիամի ակտիվությունը (ձե՛ր իրավունքն է. չեմ կարող «պարծենալ», թե ես խելքամաղ եմ լինում նրա գրառումների համար), նույնքան և ավելի՝ պետք է տհաճ լինեն Քոչարյան Լևոնի հոխորտանքներն ու ազգին բարոյականության և քաղաքականության դասեր տալու խղճահարություն հարուցող հոխորտանքները)։

Չէ, հաճույքով տարածում եք այս երիտասարդի ելույթները։ Սա էլ է ձեր իրավունքը։

Այդ դեպքում այնքան ամոթ ունեցեք, որ գնահատականներ մի տվեք Մարիամ Փաշինյանի գրառումներին։ Կամ էլ՝ ակտիվորեն բարբաջելիս բերաններդ թաշկինակով փակեք, որ պիցցայի հոտից սրտներս չխառնի»։

Կիսվել