Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից ԼՂ բանակցություններում
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից ԼՂ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մեկ տարի անց հաստատում ենք այն, ինչ ակնհայտ էր նաեւ անցած տարի՝ Նիկոլ Փաշինյանը չունի ռազմավարություն Արցախյան հակամարտության հետ կապված:
Երբ օրերս պատմում էր, որ Արցախի ղեկավարության հետ կիսել է իր ռազմավարությունը, մի քիչ լավ հիշողություն ունեցող մարդիկ հիշեցին, որ մի քանի շաբաթ առաջ ԵՊՀ-ում խոստովանում էր, որ չունի ռազմավարություն, ասում էր գրեք-տվեք, գնամ ներկայացնեմ, ինչն էր նա կիսում։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից ԼՂ բանակցություններում, նա վախենում է եւ ճիշտ է անում, որ վախենում է պատերազմից, որովհետեւ որեւէ բանական մարդ պատերազմ չի ուզում, բայց այդ վախերով հանդերձ նա քայլեր չի ձեռնարկում, որ ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականությունը համարժեք լինի այն մարտահրավերիներին, որոնց մենք առերեսվում ենք։
Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական ճեղքը, որ առաջացել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման պատճառով, լի է բազմաթիվ վտանգներով։ Բախտներս բերել է որ Արցախի ղեկավարությունը շատ ավելի խորուն է եւ իմաստուն, որ չի տրվում Փաշինյանի սադրանքներին » ,- նշեց նա։