Ականջները շատ բան կարող են պատմել առողջության մասին. 8 բաներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել
Ականջները շատ բան կարող են պատմել առողջության մասին. 8 բաներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։
Շաբաթեկան 2-3 անգամ ականջները մաքրելը տարրական հիգիենայի կանոն է, որը մեզ սովորեցնում են դեռ մանուկ հասակից։
Սակայն քչերը գիտեն, որ ականջների ծծումբը ոչ միայն պաշպանական ֆունկցիա է կատարում, այլ նաև կարող է շատ բան պատմել առողջության մասին։
Մոխրագույն ծծումբ
Եթե փայտիկին տեսնում եք մոխրագույն զանգված, սակայն չունեք ոչ մի գանգատ, ապա պետք չէ անհանգստանալ, քանի որ դա հավանաբար փոշի է։ Սա սովորաբար պատահում է մեծ քաղաքների բնակիչների հետ, որտեղ օդը չափազանց ախտոտված է։
Արյան հետքերով ծծումբ
Եթե արյան հետքեր եք նկատում փայտիկի վրա, ապա զգուշացեք, քանի որ դա կարող է փաստել թմբկաթաղանթի և փայտիկի շփման մասին։ Նման իրավիճակում ականջում ստեղծվում են վարակի զարգացման բարենպաստ պայմաններ, հետևաբար պետք է հնարավորին շուտ դիմել բժշկի։
Շագանակագույն ծծումբ
Ականջների ծծումբի առատ արտադրությունն ու դրա գույնի փոփոխությունը փաստում է օրգանիզմի՝ սթրեսային իրավիճակում լինելու մասին։ Այս իրավիճակում փորձեք ավելի քիչ նյարդայնանալ և, հնարվորության դեպքում, առաջիկա մի քանի օրերը անցկացրեք հանգիստ և Ձեզ հարմար միջավայրում։
Սև ծծումբ
Ծծումբի մեկանգամյա սևացումը ոչինչ չի նշանակում, սակայն եթե դա պարբերաբար բնույթ ունի, և դուք քոր եք զգում, որը գնալով ուժեղանում է, ապա պետք է անհապաղ հիվանդանով գնալ, քանի որ այդ դեպքում սև ծծումբը խոր վարակի նշան է։
Սպիտակ ծծումբ
Սպիտակ ծծումբը նշանակում է, որ օրգանիզում կա վիտամինների և միկրոէլեմենտների պակաս, մասնավորապես՝ երկաթի և պղնձի։ Նման բան նկատելուց հետո Ձեր կերակրացանկում երկաթ և պղինձ պարունակով մթերքներ ավելացրեք, ինչպիսիք են լոբին, ոլոռը և հնդկաձավարը։
Տհաճ հոտով ծծումբ
Սուր և տհաճ հոտը փաստում է ականջի բորբոքման մասին։ Նման բան նկատելուն պես դիմեք բժշկի խորհրդատվությանը։
Հեղուկ ծծումբ
Ականջի ծծումբի թանձրության փոփոխությունն ու դրա՝ ականջից դուրս ծորալը կարող է ականջի վնասման կամ բորբոքման գործընթացի ախտանիշ լինել, այդ իսկ պատճառով էլ նման բան նկատելու դեպքում դիմեք մասնագետի խորհրդատվությանը։
Չոր ծծումբ
Ծծումբի կառուցվածքի փոփոխության ամենապարզ բացատրությունը օրգանիզմում օգտակար ճարպերի պակասն է։
Եթե ճարպերով հարուստ սնունդ օգտագործելուց հետո փոփոխություններ չնկատեք, ապա դիմեք մասնագետի խորհրդատվությունը, քանի որ չոր ծծումբը կարող է մի շարք մաշկային հիվանդությունների ախտանիշ լինել։