Մամուլ

«Ախրանան» ստիպեց ջնջել ոստիկանապետի քեֆի վիդեոն

«Ախրանան» ստիպեց ջնջել ոստիկանապետի քեֆի վիդեոն

Hraparak.am-ը գրում է․ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում է։

Ոստիկանապետի խրախճանքի մասին լուրը ստանալուց հետո շտապեցինք «դեպքի վայր», սակայն ոստիկանները դիմեցին ոչ օրինական քայլի. նախ մեզ մոտեցան մի քանի անվտանգության աշխատակիցներ, որոնք դուրս հանեցին մեզ ռեստորանի տարածքից, մինչ այդ էլ՝  ստիպեցին հեռացնել հեռախոսով տեսանկարահանած տեսանյութերը, թե ինչպես է Վահե Ղազարյանը մոտենում ծառայողական մեքենային։

Մենք ֆիքսել էինք, թե ինչպես է Վահե Ղազարյանը, 30-ից ավելի մարդկանց հետ արագ հեռանում տարածքից։

Թեպետ ջնջվել են որոշակի կադրեր, սակայն, այնուամենայնիվ, մենք տեսանյութ ունենք, որը տեսանկարահանված է հեռվից։

Կիսվել