Ալիևն Արցախի նախագահական նստավայրում է (ֆոտո)
Ալիևն Արցախի նախագահական նստավայրում է (ֆոտո)
Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը և հանդես եկել ելույթով։

Ադրբեջանի նախագահը լուսանկարվել է նաև Արցախի նախագահական նստավայրում։

Լուսանկարներից արդեն պարզ է դառնում, որ Ստեփանակերտի վարչական շենքի վրա արդեն տեղադրվել է Ադրբեջանի զինանշանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը դրոշ է բարձրացրել նաև Մարտակերտում և Սարսանգի ջրամբարի մոտակայքում։