Ալիևն անդրադարձել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին
Ալիևն անդրադարձել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին և այն ճգնաժամ որակել:
«Հայաստանը երբեք նման անմխիթար վիճակում չի եղել։ Նրանց ղեկավարներն են հասցրել այս վիճակին։ Եվ 20 տարի Հայաստանը ղեկավարած խունտայի առաջնորդները՝ խունտա Քոչարյան-Սարգսյանը, և դրանից հետո եկած կառավարությունը»,- Ալիևի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պահանջել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փաշինյանը տեղեկացրել է, որ զինված ուժերի կողմից իր հրաժարականի պահանջից հետո պաշտոնից ազատել է գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: