ՄամուլՏեսանյութ

«Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել… ուզեցել եմ մտնեմ հայկական պատմության մեջ». Տիգրան Արզաքանցյան

«Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել… ուզեցել եմ մտնեմ հայկական պատմության մեջ». Տիգրան Արզաքանցյան

168․am-ը գրում է․ 2003 թվականին Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավոր ընտրված, հետո այդ կուսակցությանն անդամակցած Տիգրան Արզաքանցյանը վստահեցնում է՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հանրապետական կուսակցությունը չէր լքի, եթե կուսակցությունն իրեն մասնակից դարձներ 2018 թվականի իշխանափոխության օրերին կուսակցության որդեգրած քաղաքականությանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Արզաքանցյանը՝ հավելելով.

«Մինչև վերջ հավատարիմ եմ եղել, բայց եղան բաներ, որոնցից ես տեղյակ չէի, դրա համար էլ որոշեցի դուրս գալ»։

Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելուց հետո՝ 3 տարի անց, Տիգրան Արզաքանցյանը որոշեց 2021 թ. անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն դառնալ, որովհետև ամեն գնով ցանկանում էր մաս կազմել հայաստանյան քաղաքական կյանքին, դրա համար է, որ ընտրություններից հետո անցողիկ շեմը չհաղթահարելն իրեն չի հիասթափեցրել. ընտրողներից նեղացած չէ և շարունակելու է իր կարողությունները դնել ի նպաստ Հայաստանի, և հենց դրա համար էլ ընդունել է Փաշինյանի առաջարկն ու պատրաստակամ է մասնակցել արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներին, քանի որ Արցախն ու Հայաստանն իր համար շատ թանկ ու կարևոր են։

Հարցին՝ եթե Արցախն իր համար թանկ էր, այդ դեպքում ի՞նչ զգացողություն է ունենում Արցախի 75 տոկոսի կորստյան պատճառ դարձած իշխանության ղեկավարի հետ հանդիպմանը, Արզաքանցյանը պատասխանեց.

arzaqancyan 1

«Ես գնացել, ձեռք եմ սեղմել, ասել՝ լա՞վ եք արել։ Այսօրվա իշխանությանը եթե մեղավոր էին համարում, ինչո՞ւ այսքան ձայն տվեցին։ Ես չեմ պաշտպանում նրանց, ես գնացել հանդիպել եմ, որ կարողանամ իմ կյանքի փորձը ներդնել հայրենիքի համար, բայց եթե մեր ժողովրդի մեծ մասը իր ձայնը տվել է այս իշխանությանը, ես այդ ժողովրդի մի մասն եմ և ինձ չեմ առանձնացնում»:

Նա նշեց, որ մինչև գործող իշխանության գալը, ինքն ամեն ինչ արել է արցախյան հարցի կարգավորման համար, սակայն մինչև վերջ գործընթացն ավարտին հասցնել չի ստացվել։

«Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել․․․ ուզեցել եմ այն աշխատանքը կատարել, որ մտնեմ հայկական պատմության մեջ, բայց այդ գործընթացը չստացվեց. ի դեպ՝ առաջին անգամ եմ այս խոսակցությունը բացում»,- ասաց Արզաքանցյանը։

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել