«Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ
«Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ
Ադրբեջանը մտադիր է հետագայում ևս անհիմն հայտարարություններ անել լրատվամիջոցների համար, որոնց Իրանը համապատասխան արձագանք կտա:
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ Իրանն ու Հայաստանը զբաղված են եղել թմրամիջոցների համատեղ շրջանառությամբ:
«Նման մեղադրանքները ծառայում են միայն Իսրայելի շահերին և ուղղված են Իրանի ու Ադրբեջանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունների վատթարացմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ Թեհրանը կարևոր դերակատարություն ունի թմրանյութերի դեմ պայքարում: