Մամուլ

Ալիևը սկսել է Ֆիզուլիի շրջանում օդանավակայանի կառուցումը

Ալիևը սկսել է Ֆիզուլիի շրջանում օդանավակայանի կառուցումը

Բաքուն սկսել է միջազգային օդանավակայանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլի շրջանում եւ ակնկալում է աշնանը սկսել շահագործումը: Այս մասին ուրբաթ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ինչ վերաբերում է Ֆիզուլիի օդանավակայանին, ապա աշխատանքներն արդեն սկսվել են: Մենք օպերատիվ կերպով սկսել ենք [լուծել] ականազերծման հետ կապված խնդիրները, քանի որ առաջին հերթին անհրաժեշտություն առաջացավ մաքրել տարածքը, գործընթացն արդեն մոտ է ավարտին:

fizuli odanavakayan

Եւ օդանավակայանն օպերատիվ ժամկետներում շահագործման կհանձնվի: Բնականաբար, այս տարի այն կհանձնվի:

Մենք ուզում ենք, որպեսզի դա լինի աշնան սկզբին: Եվ եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա այս տարվա աշնան սկզբին օդանավակայանն արդեն շահագործման կհանձնվի»,- ասել է նա` պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Կիսվել