Ալիևը սկսել է փիառվել Փաշինյանի ֆոնին
Ալիևը սկսել է փիառվել Փաշինյանի ֆոնին
Bavnews.am-ի փոխանցմամբ` Ադրբեջանի ղեկավարությունը, Իլհամ Ալիևի գլխավորությամբ «հաղթանակ» է համարում այն փաստը, որ իրեն հաջողվել է մնալ իշխանության գլխում, այն ժամանակ, երբ Հայաստանում կատարվեց հեղափոխություն և Հայաստանի ղեկավարությունը ստանձնեց Նիկոլ Փաշինյանը։
Ալիևը սկսել է փիառվել Փաշինյանի ֆոնին։ Մասնավորապես նա հաճախակի է իր ելույթներում նշում, որ Հայաստանի նոր իշխանությունը ճանապարհ կբացեն և նոր զարգացումներ կստանան Արցախի հարցում։
Այսպիսով նա իր ժողովրդին հանգստության կոչեր է անում, և իշխանությունը ատամներում պահում, որպեսզի ժամանակ և վստահություն շահի ժողովրդի կողմից։
Այս տարվա փետրվարի 25-ին աշխատանքային այցով Ադրբեջանում էր գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ալիևի և Էրդողանի հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահը շնորհակալություն հայտնեց Թուրքիայի նախագահից իրենց ժողովրդի կողքին լինելու համար։
Նա այս անգամ ևս պահը չկորցրեց հանրության և լրագրողների առջև փիառվելու Փաշինյանի ֆոնին։ Նա իր խոսքում նշեց, որ Հայաստանի նոր իշխանությունը պատրաստ է բանակցային նոր կառուցողական փուլին։
Ադրբեջանի նախագահը իր այս քայլերով ցանկանում է ժողովրդի աչքին «թոզ» փչել, որ Հայաստանի և Արցախի բանակցային գործընթացին խանգարում էին նախկին իշխանությունները և Փաշինյանի ֆոնին փիառվելով հնարավորինս հեռու պահել իր երկրում տիրող անցանկալի իրավիճակներից՝ ընդհուպ մինչև իր հրաժարակի։
Ադրբեջանում վերջին շրջանում կորոնավիրուսի աճ է արձանագրվում, հասնելով 1398-ի։ Գրանցվել է մահացության 19 դեպք։ Ադրբեջանում կարանտինի ռեժիմը անցնում է խիստ պայմաններում։ Ոստիկանները ամենուրեք են, ծեծում են ժողովրդին, նույնիսկ բանտեր տեղափոխում։ Այս ամենը ևս չեն գոհացնում Ադրբեջանի ժողովրդին և միգուցե երկրում նոր բողոքի ալիք հասունանա։