Ալիևը պաշտպանել է ողջ Կովկասի պատիվը․ ի՞նչ ի նկատի ունի Սահակաշվիլին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև Դուշանբեում վերջերս կայացած հանդիպումը։
«Իրականում Իլհամ Ալիևը պաշտպանել է ողջ Կովկասի պատիվը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, – և օրինակ է ծառայել մյուս բոլորին։
Պատահական չէ, որ նրանք, ովքեր նախկինում Արևմուտքում խուսափում էին Ադրբեջանից, այժմ հերթ են կանգնել, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն այդ երկրի նախագահին», – գրել է Սաակաշվիլին։