Ալիևը մերժել է Հայաստան այցելելու հրավերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է այցելել Երևան ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026 թվականին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ մերժման պատճառն այն է, որ երկրների միջև խաղաղության պայմանագիր դեռ չի ստորագրվել, թեև դե ֆակտո խաղաղությունն արդեն հաստատված է:
Նշենք, որ օրեր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանն ասել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան՝ հաջորդ գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։


