Ալիևը հայտարարում է, թե իբր ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին
Բաքվի ղեկավարը խոսել է ադրբեջանցիների, ինչպես իրենք են հայտարարում «ներկայիս Հայաստան» վերադարձի մասին։
Report-ի փոխանցմամբ՝ Բաքվի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս Ալիևը հայտարարել է, թե իբր ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին՝ հավելելով, թե որ երկրում ապրել են ադրբեջանցիները, աջակցել են նրանց պետականությանը։
Նա նաև հայտարարել է, թե չկա Սևանա լիճ, կա Գոյչա․ «20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզների վրա հստակ երևում է, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գոյչա լիճ»,- ասել է Ալիևը՝ պնդելով, թե այդ քարտեզները իրենք չենք պատրաստել. դրանք պատրաստել է ցարական Ռուսաստանը։


