Աշխարհ

Ալիևը հայտարարություն է արել՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

Էբրահիմ Ռաիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել»,-նշել է նա։

Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Արևելյան Ադրբեջանի շրջանում կոշտ վայրէջքի պատճառով։

Փրկարարները փորձում են հասնել ինքնաթիռին։ Իրավիճակը բարդանում է թանձր մառախուղի և բարդ տեղանքի պատճառով։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ ուղղաթիռում են եղել նաև արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթին, նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ ալ-Հաշեմը։

Կիսվել էջում