Աշխարհ

Ալիևը Հայաստանին առաջարկել է «ընդհանրապես չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» բառը

Ալիևը Հայաստանին առաջարկել է «ընդհանրապես չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» բառը

Հայաստանը պետք է ընդունի նոր իրականությունը և բանակցություններ սկսի Ադրբեջանի հետ սահմանը որոշելու համար։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա կոչ է արել սահմանագծման աշխատանքային խումբ ստեղծել՝ կրկին բարձրաձայնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի վրա աշխատելու գաղափարը։

aliev 1

Հայաստանի համար, ինչպես կարծում է Ալիևը, զարգացման միայն մեկ ճանապարհ կա՝ «նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից»։

Ադրբեջանի նախագահը Հայաստանին առաջարկել է «ընդհանրապես չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» բառը, քանի որ, նրա կարծիքով, նման տարածքային միավոր չկա, իսկ դա նշանակում է, որ չկա նաև «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունը:

Ադրբեջանի նախագահը նաև կարծում է, որ տարածաշրջանում պետք է նոր նախաձեռնություններ առաջ քաշվեն նոր պատերազմի վտանգը զրոյացնելու համար։

Կիսվել